ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

«Շիրակի» կամային հաղթանակը

«Շիրակի» կամային հաղթանակը
11.05.2012 | 00:00

Կայացավ Հայաստանի ֆուտբոլի առաջնության վեցերորդ տուրի «Գանձասար»-«Շիրակ» հետաձգված հանդիպումը: Շահելու դեպքում Կապանի թիմը, հավաքելով տասներեք միավոր, կարող էր հասնել առաջատարին` «Միկային»: Մրցակցի նկատմամբ առավելության հասնելը մրցաշարային աղյուսակում ոչ պակաս շահեկան դիրքեր էր ապահովում նաև գյումրեցիների համար, ովքեր կարող էին դուրս գալ երկրորդ հորիզոնական:

Հանդիպումը, հայաստանյան ֆուտբոլի մակարդակով, լարված ու հետաքրքրական ստացվեց: Կապանցիները կարողացան առաջինը հասնել հաջողության, սակայն գյումրեցիները ոչ միայն հավասարեցրին հաշիվը, այլև խաղավերջում առաջ անցան` տանելով կամային հաղթանակ:

Ինչպես երևում է, Հայաստանի գավաթին տիրանալը բարերար ազդեցություն է թողել «հայրաքաղաքի» ֆուտբոլային ակումբի վրա, մեծացրել հավակնություններն ու հավակնոտությունը, ինչը միանգամայն ուրախալի փաստ պիտի համարել, քանզի սրանից շահողը կլինի ոտքի կանգնող հայկական ֆուտբոլը:

Միաժամանակ տեղեկացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում սա «Գանձասարի» երկրորդ պարտությունն էր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1460

Մեկնաբանություններ